Հիմնանորոգված լաբորատորիաները կրթական նոր հնարավորություններ են ընձեռում

Հիմնանորոգված լաբորատորիաները կրթական նոր հնարավորություններ են ընձեռում

Արդիականացված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաները Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շահագործման են հանձնվել։ Նորաբաց լաբորատորիաներում եղել են ոլորտի պատասխանատուներն ու աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ստեղծված պայմաններն ուսանողներին հնարավորություն կտան գերազանց առաջադիմություն ցուցաբերել ոչ միայն տեսական գիտելիքներ ստանալիս, այլեւ այդ գիտելիքները գործնականում ճիշտ եւ պատշաճ կիրառելիս:

Բուհերի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նման ծրագրեր իրականացվել են նաեւ Մայր բուհում, ԵՊԲՀ-ում, Սլավոնական համալսարանում եւ 7 այլ բուհերում: Առաջիկայում Համաշխարհային բանկի մասնակցությամբ եւ պետական աջակցությամբ նախատեսվում է կյանքի կոչել եւս 5 նման ծրագիր: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում