ԱԱրման Գալոյան

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում՝ տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նախարարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման խնդիրները մշտապես երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են:

Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձրլեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում