Ի՞նչ անակնկալներ է պատրաստել «Երեւան Ջազ Ֆեսթ-2015» փառատոնը

Ի՞նչ անակնկալներ է պատրաստել «Երեւան Ջազ Ֆեսթ-2015» փառատոնը

Սեպտեմբերի 17-ից 19-ը Երեւանը կլցվի ջազային մեղեդիներով: Մարզահամերգային համալիրում կանցկացվի «Երեւան Ջազ Ֆեսթ - 2015» փառատոնը: Ջազի հայկական նորաստեղծ ասոցիացիան նպատակ ունի կարճ ժամանակում վերականգնել հայկական ջազի բարի համբավն ու լավագույն ավանդույթները։

Ասոցիացիան ցանկանում է, որ Երեւանը կրկին համարվի ջազի համաշխարհային մայրաքաղաքներից մեկը: Այդ ճանապարհին առաջին քայլն է «Երեւան Ջազ Ֆեսթ-2015» փառատոնի կազմակերպումը: 

Կազմակերպիչները խոստանում են՝ ջազ աստղերի երեւանյան եռօրյա համերգները լինելու են անմոռանալի  ու անակնկալներով լեցուն: Երաժիշտների ցանկը մեծ է՝ Ռիչարդ Բոնա, Լորեն Ռոբին, Նինո Կատամաձե, Հյուբերտ Թաբս, Արմեն Թութունջյան, Արմեն Հյուսնունց, Վահագն Հայրապետյան, Լեւոն Մալխասյան եւ այլ հայտնի դեմքեր:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում