Զինված հարձակում՝ Կանադայում. զոհերի թիվն աճել է

Զինված հարձակում՝ Կանադայում. զոհերի թիվն աճել է

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում 51-ամյա զինված տղամարդը ապրիլի 18-ին կրակ էր բացել նախ Պորտապիկ քաղաքում, այնուհետև՝ քաղաքից 50 կմ հեռու գտնվող մի քանի բնակավայրում: Նախնական տվյալներով՝ կար 17 զոհ: 

Ինչպես հայտնում է  РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությանը, զոհերի թիվն աճել է՝ հասնելով 23-ի: 

«Մենք կարծում ենք, որ զոհերը 23-ն են, այդ թվում՝ 17 տարեկան երիտասարդ: Մյուսները մեծահասակներ են՝  կանայք և տղամարդիկ»,- գրված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ զոհերի թվում նաև 1 իրավապահ կա, որը կանադական ոստիկանությունում ծառայել է մոտ 23 տարի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաձիգ Գաբրիել Վորթմանը գործել է միայնակ: Հանցագործության օրը նա կրել է Կանադայի դաշնային ոստիկանության հագուստ և վարել ոստիկանության ծառայողական մեքենա:

Հանցագործին հայտնաբերելու գործողությունը տևել է 12 ժամ և ավարտվել է հաջորդ օրը՝ առավոտյան, Գալիֆաքս քաղաքի մոտակայքում: Դեռևս չեն նշվում հանցագործության դրդապատճառները: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում