ԱԱրման Գալոյան

«Հայփոստի» կառավարումն անցել է ԲՏԱ նախարարությանը

«Հայփոստի» կառավարումն անցել է ԲՏԱ նախարարությանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Հայփոստի կառավարման դիտորդ խորհուրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբմունքներով։

Նոր տնօրենին մաղթում եմ բազում հաջողություններ։ Ի գո՛րծ, դեպի նոր ձեռքբերումներ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում