Ջուլֆալակյանին՝ հողատարածք, Ալեքսանյանին՝ ավտոմեքենա

Ջուլֆալակյանին՝ հողատարածք, Ալեքսանյանին՝ ավտոմեքենա

Գյումրիի օրվա միջոցառումների շրջանակում  քաղաքապետարանը հունահռոմեական ըմբշամարտի 2014-ի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա։

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած պարգևների եւ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ «ճերմակ արջին» մեքենայի բանալիները հանձնեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետարանը նվեր էր պատրաստել նաև հունահռոմեական ըմբշամարտի 2014-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի համար՝ հողատարածք Գյումրիի կենտրոնական հատվածում՝ սեփական տուն կառուցելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում