ԱԱրման Գալոյան

Մահացել է Ռուբեն Շուգարյանը

Մահացել է Ռուբեն Շուգարյանը

Այսօր կյանքից անժամանակ հեռացավ արտակարգ և դեսպան Ռուբեն Շուգարյանը: Մարդ, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից անմնացորդ կերպով լծվեց նորանկախ Հայաստանի պետականության կերտման, հայկական անկախ դիվանագիտական դպրոցի կայացմանը:

Ռ. Շուգարյանը ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 19-ին:

1980-1985 թթ․ սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, 1985-1989 թթ․՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

Ռուբեն Շուգարյանը 1992-1993 թվականներին եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։

Այնուհետև դիվանագիտական աշխատանքի է անցել.

1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

2001-2005 թվականներին եղել է  ՀՀ փոխարտգործնախարար:

2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում: 

2008 թվականին՝ ի նշան բողոքի ընդդեմ նախագահական ընտրություններում թույլ տված կեղծիքների և բռնությունների, մի խումբ դիվանագետների հետ միասին կոչ է արել միանալ համաժողովրդական ընդդիմադիր շարժմանը, որի պատճառով ազատվել է աշխատանքից:

2008 թ. նա հրավիրյալ դասախոս էր Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթսի համալսարանում:

Ռուբեն Շուգարյանը 58 տարեկան էր: Ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում