ՆՆարե Ոսկանյան

Ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%-ի սահմաններում․ Թորոսյան

Ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%-ի սահմաններում․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվով ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%-ի սահմաններում։

«Վերլուծելով վերջին մեկ շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը՝ կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%-ի սահմաններում:

Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատանվում է 700-800-ի սահմաններում:

Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու:

Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում: Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար, և երկրորդը՝ որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»,- տեղեկացրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում