ՌՌոզա Խաչատրյան

Ֆուտբոլը մարդկանց կբերի երջանկություն, գլխավորը խաղալն է․ Չեֆերին

Ֆուտբոլը մարդկանց կբերի երջանկություն, գլխավորը խաղալն է․ Չեֆերին

Corriere della Sera-ն հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ֆուտբոլային իշխանությունների առաջնահերթությունն ազգային առաջնությունները և եվրոպական գավաթների խաղարկությունը մարզական հիմունքներով ավարտելն է: ՈՒԵՖԱ-ի ղեկավարը նշել է նաև, որ երկրպագուների համար պետք է երաշխավորված լինի անվտանգություն, որպեսզի մրցաշրջանը կարելի լինի անցկացնել հանդիսականների ներկայությամբ:

«Միգուցե մենք պետք է խաղանք դատարկ տրիբունաներով, բայց գլխավորը խաղալն է: Նման դժվարին ժամանակներում ֆուտբոլը մարդկանց կբերի երջանկություն, նույնիսկ եթե նրանք միայն հեռուստատեսությամբ տեսնեն դա»,– ասել է է Չեֆերինը։

Չեֆերինը դեռ ժամկետներ չի նախանշել ո՛չ ազգային առաջնությունների, ո՛չ էլ եվրոպական մրցումների համար, նշել է, որ դրանք կարող են տարբեր լինել:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամանակով հետաձգեց եվրագավաթների եզրափակիչները՝ COVID-19-ի պատճառով: ԵԼ-ի հաղթողը պետք է որոշվեր մայիսի 27-ին, Չեմպիոնների լիգայինը`մայիսի 30-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում