Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով առցանց մշակութային օրերի մեկնարկը

Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով առցանց մշակութային օրերի մեկնարկը

Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ և տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որոնք ամբողջությամբ տեղի կունենան առցանց: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։ 
 

«Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև գրականության, պատմության, մշակութային ժառանգության և ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ:

Կկազմակերպենք նաև բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ»,- ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի դեսպանը՝ ծրագրի մեկնարկն ազդարարող տեսաուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում