ԼԼիլիթ Սեդրակյան

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Կորոնավիրուսի համաճարակը ընդամենը փոխել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ձևաչափը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: Փոխանցում է ua-report.info-ն:

Նրա խոսքով՝ նախագծերը տեղափոխվել են ինտերնետային տարածք և լրատվամիջոցների դաշտ:

«Մի շարք քաղաքների փողոցներում կտեղադրվեն բաներներ, բիլբորդներ, սիթիլայթեր և այլ տեղեկատվական նյութեր Հայոց ցեղասպանության մասին: Տեղի է ունենալու Պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի օնլայն դասախոսությունը։ Բացի այդ Հայոց Ցեղասպանության մասին վիդեոնախագծի ստեղծմանը կմիանան հայ համայնքի մի շարք ականավոր գործիչներ։

Հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու ավանդական արարաողությունը կանցկացվի կարանտինի բոլոր կանոնները պահպանելով»,- ամփոփել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բերդյանսկի հայերի միությունը խաչքար է տեղադրել:

Հայտնի է, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար:

Հիշեցնենք, որ «Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար. հայեր») սոցիալական հոլովակն անցած տարի հեռարձակվել է ուկրաինական ավելի քան 30 հեռուստաալիքներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում