ՀՀայկարամ Նահապետյան

ԲՏԱ նախարարի տեղակալը «Հայփոստի» անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ԲՏԱ նախարարի տեղակալը «Հայփոստի» անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, «Հայփոստ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ Արմեն Աբրոյանը «Հայփոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին:

Նախարարի տեղակալը կարևորել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ռազմավարական նշանակությունը, նշել, որ դրանում հանրությունը համոզվեց վերջին ամիսներին ՀՀ ողջ տարածքում իրականացված աշխատանքների շնորհիվ: Այդ գործում մեծ ներդրում ունի կառույցի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից, և նախարարության անունից Աբրոյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչես նաև Հայկ Ավագյանին՝ իր վերջին 13 տարիների նվիրված ու բեղմնավոր աշխատանքի համար:

Ներկաներին Արմեն Աբրոյանը ներկայացնել է «Հայփոստ» ՓԲԸ նորանշանակ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին, որն այսուհետ իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ընկերության հետագա զարգացմանը:

Նորանշանակ տնօրենը շնորհակալություն է հայտնել Դիտորդ խորհրդին վստահության համար, նշել, որ ուրախ է վերադառնալ հայրենիք և իր կուտակած փորձն ու գիտելիքները ներդնել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Նա նշել է, որ ահռելի աշխատանք է սպասվում կառույցի թվայնացման, կորպորատիվ մշակույթի ներդրման, մատուցվող ծառայությունների կատարելագործման և

շահութաբերության բարձրացման գործընթացների շուրջ և համոզված է, որ առանց խնդիրների կկարողանան անձնակազմի հետ հաղթահարել բոլոր դժվարությունները:

Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալներ

Աշխատանքային փորձ

2019 թ. հուլիս - 2020 ապրիլ,

Round Bank («Բանկ Ռաունդ» ՍՊԸ) ք․ Մոսկվա,

Պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ

Օգոստոս 2016 - հունվար 2019

VEON GROUP (ՎԵՈՆ Արմենիա ՓԲԸ) ք․ Երևան,

Կոմերցիոն տնօրեն, CCO

2014 Հոկտեմբեր - 2016 Օգոստոս

MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա

Ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն

Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.՝ (37410) 590147,

էլ. փոստ՝ [email protected]

2011 Հոկտեմբեր - 2014 Սեպտեմբեր

MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա

Մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար

2010թ. Օգոստոս - 2011 թ. սեպտեմբեր,

MTT, Multiregional Traansit Telecom, (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ), ք․ Մոսկվա

Ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն

2008թ. Օգոստոս - 2010 թ. Օգոստոս

Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ), ք․ Երևան

Մատակարարման բաժնի ղեկավար

2007թ. Մայիս - 2008 թ. Օգոստոս

Qiwi (Qiwi-Հայաստան) Երևան,

Տնօրեն

2006 հուլիս - 2007 թ.

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում

Հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ

Կրթություն

Ն.Է. Բաումանի անվան ՄՊՏՀ, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ մասնագիտությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում