Խոսող կոթողներ. Զվարթնոց տաճար

Խոսող կոթողներ. Զվարթնոց տաճար

Ըստ ավանդության, Զվարթնոց անունը զվարթուն բառից է, այսինքն՝ հրեշտակ։ Մինչև այսօր դեռ չի հաջողվել ամբողջությամբ բացահայտել ճարտարապետական այս չգերազանցված գլուխգործոցի առեղծվածային էջերը։

Ըստ Սեբեոս պատմիչի՝ 301 թ-ին հենց այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ III արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Զվարթնոց տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին, ինչի մասին է վկայում հունարեն արձանագրությունը։

Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա. հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանը կատարել է  պեղումներ, իսկ 1904-ից Թորոս Թորամանյանը վերակազմել է ամբողջ կառույցը։

1989-ին Զվարթնոցի տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում