Ի՞նչ ճակատագիր կունենան Լոռու մարզում լքված հազարավոր առանձնատները

Ի՞նչ ճակատագիր կունենան Լոռու մարզում լքված հազարավոր առանձնատները

Լոռու մարզի մի շարք համայնքներում կարելի է հանդիպել 18-րդ դարի շինություններ ու տներ, որոնք պահպանել են ճարտարապետական դարի շունչն ու տեսքը: Դրանք, սակայն, այսօր մատնվել են անուշադրության:

Ալավերդիում բնակվող հույների մասսայական գաղթը պատմական հայրենիք՝ Հունաստան, սկսվեց 1990-ականներին: Կարճ ժամանակ անց Մադան հունաբնակ թաղամասը դատարկվեց:   

Ոչ միայն Մադանում, այլեւ մարզի լեռնային ու նախալեռնային գոտու գյուղերում տասնամյակներով լքված հազարավոր առանձնատներ կան: Հաճախ ոչ ոք չգիտի էլ նախկին տերերի ժառանգների մասին: Նման տները դանդաղ ավերվում են անտերությունից: Գյուղերն ասես հայտնված լինեն ռազմաճակատային գծում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում