ՌՌոզա Խաչատրյան

«Չելսիի» ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատվեն

«Չելսիի» ֆուտբոլիստների աշխատավարձերը  կկրճատվեն

«Չելսիի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատավարձերի կրճատմանը համաձայնել են՝ հաղորդում է The Sun-ը։ «Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան է բարձրացրել այդ հարցը թիմակիցների շրջանում ու ստացել նրանց համաձայնությունը:

Խաղացողներն առաջիկա 4 ամիսների ընթացքում, սկսած մայիսից, կստանան 10% քիչ աշխատավարձ: 

Աշխատավարձի կրճատման է գնացել նաև գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը. նրա եկամուտը կնվազի 25%-ով: «Չելսին» կդառնա Պրեմիեր լիգայի առաջին ակումբներից մեկը, որը կնվազեցնի ֆուտբոլիստների աշխատավարձերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում