Լեգենդար Վադիմ Ռեպինը ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար

Լեգենդար Վադիմ Ռեպինը ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է հոբելյանական 90-ամյակը: 2015-2016 թթ. համերգաշրջանը կազդարարվի Երեւանյան 9-րդ երաժշտական փառատոնի մեկնարկով: Այն նախատեսվում է սեպտեմբերի 10-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Փառատոնի ընթացքում լինելու են համերգներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Այս փառատոնը դարձել է երաժշտական արվեստի կարեւոր իրադարձություններից մեկը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: 

Փառատոնի մեկնարկային համերգի մենակատարը Վադիմ Ռեպինն է: 1743-ին պատրաստված իր ջութակով Ռեպինը նվաճել է աշխարհի լավագույն բեմերը: Այժմ նա Երեւանում է՝ իր երաժշտությամբ եւ մասնակցությամբ զորակից լինելու հայ գործընկերներին: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում