Զորավարժությունների երկրորդ փուլով Լոռու մարզում ուսումնական վարժանքներ են անցկացվել

Զորավարժությունների երկրորդ փուլով Լոռու մարզում ուսումնական վարժանքներ են անցկացվել

Լոռու մարզում ընթանում է «Շանթ-2015» զորավարժությունների երկրորդ փուլը: Ստուգվում է, թե ինչ օպերատիվությամբ են աշխատում տեղական իշխանության բոլոր օղակները ռազմական իրադրության պայմաններում:

Իրականացվող գործողություններին ներգրավված են նաեւ քաղպաշտպանության եւ հատուկ խմբեր, սանիտարական, բժշկական ու փրկարարական ծառայություններ: Իսկ մարզի կառավարումն իրականացվում է պահեստային կետից:

Խաղարկային գործողությունների պլանով թշնամին 10 կմ հեռավորությամբ մոտեցել է Վանաձորին, անհրաժեշտ է տարհանել դպրոցականներին: Տրամադրվել են բոլոր տեխնիկակական միջոցները: Դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել, առկա է թունավորման եւ ծխահարման վտանգ, ինչպես նաեւ առաստաղների, միջնորմների ու այլ կոնստրուկցիաների փլուզում: 

Ուսումնավարժանքի պլանով՝  դպրոցի շենքից դուրս է բերվել այրվածքներով եւ ողնաշարի վնասվածքներով 5 վիրավոր: Նրանք ստացել են առաջին բուժօգնություն:  

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում