ԼԼիլիթ Սեդրակյան

ՔԿԱԳ սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն

ՔԿԱԳ սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն

Կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն՝ հետևյալ շրջանակով՝

Երևան քաղաքում՝

Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00 – 16։00-ը՝ առանց ընդմիջման.

  1. ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
  2. փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում.
  3. ծնունդների պետական գրանցում:

Զաքիան 3 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00 – 16։00-ը՝ առանց ընդմիջման.

  1. ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
  2. ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.

Էրեբունու փողոց, 6/1 շենք հասցեում, ամեն օր՝ ժամը 10։00–14:00-ը՝ առանց ընդմիջման.

  1. Մահվան պետական գրանցում:

Երևան քաղաքի ՔԿԱԳ տարածքային մարմինները բացառապես կատարելու են այն ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումները, որոնց համար դիմումները ներկայացվել են մինչև արտակարգ դրության սահմանումը: Նոր դիմումներ չեն ընդունվելու: Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ 10։00 – 13։00-ը.

  1. ամուսնությունների պետական գրանցում.
  2. ամուսնալուծությունների պետական գրանցում:

Մարզերում ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայությունները տրամադրվելու են  աշխատանքային օրերին՝ 10։00 – 13։00-ը՝ հետևյալ շրջանակով՝

  1. ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
  2. ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
  3. ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
  4. ծնունդների պետական գրանցում.
  5. մահվան պետական գրանցում.

Քաղաքացիների անհարկի տեղաշարժը բացառելու նպատակով ՔԿԱԳ վկայականները և տեղեկանքները տրամադրվելու են դիմումը մուտքագրելուց հետո 20 րոպեի ընթացքում:

  • ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ ստանալու համար պետական տուրքը կազմում է 3000 դրամ.
  • ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար պետական տուրքը կազմում է 2000 դրամ.
  • Ամուսնության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1000 դրամ.
  • Ամուսնալուծության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 10.000 դրամ.
  • Հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1000 դրամ:

Ծննդի և մահվան գրանցումն անվճար է:

Նշված պետական տուրքերից այլ վճարումներ ՔԿԱԳ տարածքային մարմինների համար օրենսդրությամբ սահմանված չեն:

Հարցերի կամ բողոքների դեպքում զանգահարել 85-00՝ արդարադատության նախարարության թեժ գիծ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում