ՌՌոզա Խաչատրյան

Անգլիական ակումբներն ուզում են մրցաշրջանն ավարտել մինչև հունիսի 30-ը

Անգլիական ակումբներն ուզում են մրցաշրջանն ավարտել մինչև հունիսի 30-ը

Sky Sports-ը հայտնում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչները տեսակոնֆերանսով նորից կքննարկեն այս տարվա առաջնությունը ավարտելու հարցը: Ակումբների մեծ մասը ցանկանում է, որ 2019/20 մրցաշրջանն ավարտվի մինչև հունիսի 30-ը։ 

Հանդիպումը տեղի կունենա այս ուրբաթ։ Նշվում է, որ  գրեթե բոլոր ակումբներում կան ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերն ավարտվում են հենց այդ օրը, ու մտավախություն կա, որ նրանք կհեռանան՝ չնայած ՖԻՖԱ-ի հորդորին՝ դադարեցնել համագործակցությունը միայն մրցաշրջանի ավարտից հետո։

Ակումբները համակարծիք են, որ մրցաշրջանի արդյունքների չեղարկումը լավագույն ելքը չէ, և նրանք մտադիր են որքան հնարավոր է շուտ անցկացնել հետաձգված խաղերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում