ՌՌոզա Խաչատրյան

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի 81-ամյա նախագահի հրաժարականն ընդունվել է․ նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի 81-ամյա նախագահի հրաժարականն ընդունվել է․ նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործադիր կոմիտեն երեկ կայացած առցանց հանդիպման ժամանակ ընդունել է կառույցի նախագահ Տամաշ Այանի հրաժարականը: Գործող նախագահ Ուրսուլա Պապանդրեան շնորհակալություն էր հայտնել Այանին աշխատանքի համար և նշել էր, պետք է սկսել նոր ճանապարհ։

Ծանրամարտի ֆեդերացիայում 43 տարի աշխատած 81-ամյա Այանը հունվարին հայտնվել էր սկանդալի կենտրոնում։

Գերմանացի լրագրող Հայո Զեպելտը, որը դոպինգների մասին ֆիլմեր է նկարահանում, իր նոր ֆիլմում նշել էր, որ Այանը մեղադրվում է կոռուպցիայի ու տարբեր մարզիկների դոպինգ-թեստերը կեղծելու մեջ։ Դրանից հետո Այանը 90 օրով հեռացվել էր պաշտոնից։ Այդ գործերը դեռ հետաքննվում են միջազգային ֆեդերացիայի կողմից:

Գործադիր կոմիտեն հայտարարել է, որ իրենք շարունակելու են ինտենսիվ աշխատանքները, որպեսզի ծանրորդները ոչնչի պակաս չունենան՝ պատրաստվելով Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում