ՄՄերի Եգորյան

Հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը. Վահրամ քահանա Մելիքյան

Հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը. Վահրամ քահանա Մելիքյան

Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունը տեղիք է տվել տարաբնույթ, այդ թվում՝ անտեղի ու անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահան Մելիքյանը: 

«Հարկ ենք նկատում հայտնել հետևյալը. Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։ Ցավոք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։

Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ պատշաճություն և բարեկրթություն տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս երբ դա կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության և համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում