Լյուբով Կազարնովսկայայի երևանյան համերգը բարեգործական էր

Լյուբով Կազարնովսկայայի երևանյան համերգը բարեգործական էր

Լյուբով Կազարնովսկայայի, Գեղամ Գրիգորյանի և Երիտասարդական նվագախմբի համատեղ երևանյան համերգը բարեգործական էր: Ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Օպերային արվեստի միջազգային ակադեմիային: Երևանում կառուցվելու է իր տեսակի մեջ եզակի ակադեմիա, որը կրելու է  Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների ժողովրդական արտիստ, պետական մի շարք մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Գեղամ Գրիգորյանի անունը:

Օպերային արվեստի ակադեմիան մեծ հնարավորություններ կտա սկսնակ արտիստներին ծանոթանալ բեմական արվեստին: Այն նաև հարթակ կհանդիսանա արդեն իսկ կայացած մասնագետների համար, ովքեր կարող են մասնակցել արտասահմանից հրավիրված պրոֆեսիոնալների վարպետության դասերին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում