ՌՌոզա Խաչատրյան

Փոփոխություններ հակաճգնաժամային 3-րդ միջոցառման մեջ․ ծրագրից կարող են օգտվել ավելի շատ ՓՄՁ-ներ

Փոփոխություններ հակաճգնաժամային 3-րդ միջոցառման մեջ․ ծրագրից կարող են օգտվել ավելի շատ ՓՄՁ-ներ

Փոփոխություններ են արվել փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվող քաղաքացիների համար Կառավարության ընդունած երրորդ միջոցառման մեջ՝ հայնեց Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

«Արձագանքելով մի շարք գործարարների կողմից ստացված ահազանգերին և մտահոգություններին՝ Կառավարությունը որոշել է լայնացնել շահառուների շրջանակը և որոշակի փոփոխություններ է կատարել չափորոշիչներում»,- նշեց նա:

Եթե նախորդ ծրագրով նախատեսվում էր, որ շահառու կարող են հանդիսանալ միայն պարտաճանաչ հարկատու տնտեսվարողները, ապա նոր փոփոխությամբ՝ երրորդ ծրագրին կարող են դիմել և շահառու դառնալ այն տնտեսվարողները, որոնց հանդեպ հարուցված է եղել վարչական վարույթ հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ, սակայն 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրանք չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն: Նրանք պետք է վճարեն վարկային միջոցների տրամադրման վճարը՝ փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով։

Հաջորդ փոփոխությունն առնչվում է ձեռնարկությունների շրջանառությանը։ «Եթե նախորդ կարգավորումներով նախատեսվում էր, որ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է պակասի ընդհանուր տարեկան շրջանառության 10 տոկոսից, ապա նոր որոշմամբ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի կարող գերազանցել ընդհանուր շրջանառության գումարի 70 տոկոսը»,- նշեց Օհանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում