Ի՞նչ փոփոխություններ է պատրաստել Առաջին ալիքը նոր եթերաշրջանում

Ի՞նչ փոփոխություններ է պատրաստել Առաջին ալիքը նոր եթերաշրջանում

Սեպտեմբերի 6-ից Առաջին ալիքը խոստանում է նոր, հետաքրքիր, բազմաբովանդակ ծրագրեր ու հաղորդումներ, մուլտեր ու ֆիլմաշարեր: Էկրաններից կողջունեն ինչպես հայտնի եւ սիրված, այնպես էլ դեռևս անծանոթ դեմքեր:

Հասարակական-քաղաքական, մշակույթի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներն իրենց երաժշտական գիտելիքները կստուգեն սիրված ժամանցային միջազգային նախագծերից մեկի` «Գուշակիր մեղեդին» հաղորդման ժամանակ: 

Նոր եթերացանցը կազմելիս նկատի են առնվել տարիքային բոլոր խմբերի առանձնահատկություններն ու նախասիրությունները: Փոքրիկ հաղորդավարներ Լիլիթն ու Արեգը «Հայաստանը մենք ենք» հաղորդաշարի շրջանակներում մանուկներին ծանոթացնելու են Հայաստանի տեսարժան վայրերին ու պատմամշակութային կոթողներին:

Դե, իսկ լրատվական ծառայությունն էլ կշարունակի օրական 4 անգամ լուսաբանել Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող հրատապ եւ ուշագրավ իրադարձությունները:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում