ՌՌոզա Խաչատրյան

«Սամպդորիայի» ֆուտբոլիստներից մեկը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով

«Սամպդորիայի» ֆուտբոլիստներից մեկը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով

Football-italia-ն գրում է, որ «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ասել է, որ ակումբի խաղացողներից մեկը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով:

«Մեր խաղացողներից մեկը սկզբում կորոնավիրուսի դրական թեստ հանձնեց, հետո՝ բացասական: Եվ երբ նա վերսկսեց մարզումը տանը, նրա թեստը կրկին դրական էր: Այդ պատճառով, կարծում եմ, պետք է շատ զգույշ լինենք: Եթե ​​ուզում ենք նորից սկսել խաղալ, ապա խաղացողները պետք է բացարձակապես առողջ լինեն, և նրանք պետք է կարողանան որոշ թեստեր հանձնել:

Ես չեմ խոսում այն ​​մասին, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ: Ես պարզապես ուզում եմ, որ բժիշկներն ասեն, թե ինչ է պետք անել, որպեսզի խաղացողներն ապահով լինեն»,- մեջբերում է մասնագետին Football-italia-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում