ԱԱրման Գալոյան

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս տարին եղբայրական եզդի ժողովրդի համար նշանավորվի արևշատությամբ, բարօրությամբ և խաղաղությամբ:  

Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը, հաղթահարելով ժամանակի փորձությունը, զարգացել և ամրապնդվել է՝ թողնելով մեզ հարուստ ժառանգություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա: 

Հավատացած եմ, որ բարեկամ եզդի ժողովրդի հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ապահովել Հայաստանի առաջընթացն ու բարեկեցությունը:  

Թող գարնանային ջերմությունը և թարմությունը միշտ ուղեկից լինեն ձեզ՝ պարգևելով առողջություն, ուժ և եռանդ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում