Թովմասյանների ընտանիքը հրաշքով փրկվել է Սիրիայի Քոբանի քաղաքի կոտորածներից

Թովմասյանների ընտանիքը հրաշքով փրկվել է Սիրիայի Քոբանի քաղաքի կոտորածներից

Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, Սփյուռքի նախարարության, «Հալեպ» միության, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության  ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Քոբանիի ռումբերից փրկված Թովմասյանների ընտանիքին:

Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում ընդամենը մի քանի հայ ընտանիք էր ապրում:  Մեկ տարի առաջ քաղաքը իսլամիստների ձեռքն անցավ: Թուրքիայի Սուրուջ քաղաքի փախստականների ճամբարում՝ վրանների տակ, Թովմասյանների ընտանիքը 10 ամիս է անցկացրել ու Պոլսո պատրիարքական փոխանորդի աջակցությամբ հասել Երեւան:

Ավտոբուսը նրանց տեղափոխել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախապատրաստած կացարան:

Քոբանիի եւս մեկ հայկական ընտանիք դեռ Թուրքիայում է՝ վրանային ճամբարում: Եթե ամեն ինչ բարեհաջող ստացվի, մեկ ամիս անց նրանք նույնպես Հայաստանում կլինեն:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում