ՆՆարե Ոսկանյան

Երաժշտության հեռավար դաս «ԴասԱ»-ի մասնակիցների համար

Երաժշտության հեռավար դաս «ԴասԱ»-ի մասնակիցների համար

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:00-ին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ԴասA-ի շրջանակներում հեռավար հանդիպում կանցկացնի հանրապետության դպրոցների աշակերտների հետ։ Սերգեյ Սմբատյանն աշակերտներին կներկայացնի Սերգեյ Ռախմանինովի կենսագրությունը‚ նրա ստեղծագործական ուղին‚ կանդրադառնա Ռախմանինովի Դաշնամուրի 2-րդ կոնցերտին‚ կզրուցի դասական երաժշտությանն առնչվող այլ թեմաների մասին։

Ռախմանինովի Դաշնամուրի 2-րդ կոնցերտի կատարման տեսագրությունը‚ ի դեպ‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դաշնակահարուհի Գլորիա Քամփաների կատարմամբ կներկայացվի ապրիլի 16-ին՝ ժամը 19.00-ին‚ նվագախմբի ֆեյսբուքյան էջով։

Սերգեյ Սմբատյանը հեռավար դասի ընթացքում կպատասխանի նաև աշակերտների հարցերին։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում