2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը՝ հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
«Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգի հասանելիության, ինչպես նաև լրացման կանոնների վերաբերյալ անհատական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովը ծանուցել է բոլոր հայտարարատու անձանց՝ ըստ գերատեսչությունների կողմից ներկայացված ցանկերի։ Պաշտոնատար անձինք կարող են ծանուցումների վերաբերյալ հավաստիանալ՝ ստուգելով իրենց էլեկտրոնային փոստը։ Այն բոլոր դեպքերում, երբ հայտարարատու պաշտոնատար անձինք ծանուցումներ չեն ստացել, անհրաժեշտ է գրավոր դիմել Հանձնաժողով [email protected] էլ. հասցեով և տրամադրել էլեկտրոնային փոստի վավեր հասցե։
Հիշեցնենք, որ հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 հեռախոսահամարով, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ։










