ԱԱրման Գալոյան

Եվրագավաթների քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները կանցնեն առանց հանդիսականների ու մեկ խաղի ֆորմատով. Cadena Ser

Եվրագավաթների քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները կանցնեն առանց հանդիսականների ու մեկ խաղի ֆորմատով. Cadena Ser

Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան ու ՈՒԵՖԱ-ն ընդհանուր հայտարարի են եկել եվրագավաթային մրցաշրջանն ավարտելու հարցի շուրջ:

Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, բոլոր ազգային առաջնությունները կկայանան առանց հանդիսականների: Չեմպիոնների լիգայի խաղարկությունն ու Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները նույնպես կկայանան առանց հանդիսականների, իսկ քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները կկայանան մեկ խաղի ֆորմատով՝ օգոստոս ամսին: Նոր մրցաշրջանը նախատեսվում է սկսել սեպտեմբեր ամսին: 

Հիշեցնենք, որ եվրոպական բոլոր մրցաշարերը, բացի Բելառուսի ներքին առաջնությունից, դադարեցված են կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում