ԱԱրման Գալոյան

Խնդիրների նպատակային լուծման համար ստեղծվել է էլեկտրոնային հարցաթերթիկ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Խնդիրների նպատակային լուծման համար ստեղծվել է էլեկտրոնային հարցաթերթիկ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլեկտրոնային հարցաթերթիկ։

«Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին։ Հարցաթերթիկի հղումը՝ https://clck.ru/Mx8HX։

Ցանկացած դիմում մանրամասն ուսումնասիրվելու է մեր կոցմից։ Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնում է իր կողմից ներկայացված տվյալների մշակմանն ու ստուգմանը դեսպանության կողմից»:

Նշվում է, որ հարցաթերթիկը կփոխարինի [email protected] էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։

Միևնույն ժամանակ՝ դեսպանատունը հիշեցնում է, որ առաջիկա ժամանակահատվածում թռիչքներ դեպի Հայաստան չեն նախատեսվում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում