«Ադամի» մեդիա մրցանակի համար կարող են պայքարել Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները

«Ադամի» մեդիա մրցանակի համար կարող են պայքարել Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները

Միջմշակութային երկխոսության ձեւավորում տարբեր էթնիկ խմբերի միջեւ: Այս հիմնական նպատակն ունի «Ադամի» մեդիա մրցանակը: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել Եվրամիության Արեւելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Պայմանը մեկն է՝ ներկայացնել ֆիլմեր, հեռուստատեսային եւ առցանց ծրագրեր, որոնք կնպաստեն տարբեր ազգերի էթնիկ, կրոնական եւ մշակութային ավանդույթները կրող մարդկանց խաղաղ գոյությանը:

Ծրագրի տնօրեն Ստեֆան Տոլցի խոսքով՝  մեդիա մրցանակը կնպաստի կինոռեժիսորների, լրագրողների, բլոգերների եւ նրանց եվրոպացի գործընկերների միջեւ կապի հաստատմանն ու ամրապնդմանը:

«Ադամի մեդիա մրցանակ» ծրագիրն իրականություն կդառնա Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում