ՄՄերի Եգորյան

Արդեն զավեշտի է վերածվում․ Արայիկ Հարությունյան

Արդեն զավեշտի է վերածվում․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Արդեն զավեշտի է վերածվում: «Մեզ են դիմել հարյուրավոր, հազարավոր, բազմաթիվ քաղաքացիներ էսինչ հարցով»:

Հենց ասում ես` գոնե երեք հոգու տվյալ տուր, կոնկրետ խնդրով զբաղվենք, հասկանանք` որտեղ է պրոբլեմը, փոխանցվում է առավելագույնը մի քաղաքացու տվյալ: Եվ սա օրինաչափություն է: Մի՛ արեք...»:

Նշենք, որ կառավարության անդամները մասնակցում են ԱԺ հատուկ նիստին, որտեղ քննարկվում է Արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշումը։ Ելույթ են ունենում պատգամավորները։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում