ՌՌոզա Խաչատրյան

Լևոն Արոնյանը չի մասնակցի արագ շախմատի օնլայն մրցաշարին

Լևոն Արոնյանը չի մասնակցի արագ շախմատի օնլայն մրցաշարին

Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպված արագ շախմատի օնլայն մրցաշարին: Հաղորդվում էր, որ Կարլսենը, որպես մրցաշարի գլխավոր կազմակերպիչ, կցանկանար տեսնել ՖԻԴԵ-ի միջազգային վարկանիշի առաջին 8 շախմատիստներին, սակայն բոլորը չէ, որ պատրաստ են խաղալ:  Աշխարհի 8 լավագույն շախմատիստներից մրցաշարին չեն մասնակցի Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 6-րդ հորիզոնական), Լևոն Արոնյանը (7-րդ հորիզոնական) և Ուեսլի Սոն (ԱՄՆ, 8-րդ հորիզոնական):

Ապրիլի 18-ին մեկնարկելիք մրցաշարին, բացի Կարլսենից, կմասնակցեն Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ) և իրանցի Ալիրեզա Ֆիրուջան:

250 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարը կմեկնարկի ապրիլի 18-ին՝ շրջանային համակարգով, և կտևի ավելի քան 2 շաբաթ: Սկզբում բոլոր մասնակիցները կխաղան իրար հետ, իսկ հետո առաջատարները կխաղան փլեյ օֆֆում: Magnus Carlsen Invitational մրցաշարի հաղթողը 70 հազար դոլար կստանա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում