ՆՆարե Ոսկանյան

Արցախում երեք ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն է արձանագրվել

Արցախում երեք ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն է արձանագրվել

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում լայն սպառման 43 ապրանքատեսակի դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է կիտրոնի համար՝ 17 դրամ կամ 6%: Տեղական արտադրության սոխի գնի 100 դրամ նվազման արդյունքում սոխի միջին գինը նվազել է 33 դրամով կամ 7.6%-ով: Զատիկի տոնի կապակցությամբ դիտարկված առևտրային օբյեկտներից մեկի իրականացրած ակցիայի շրջանակում նվազել է նաև հավի ձվի միջին գինը՝ 1 դրամով կամ 1.9%-ով:

Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում չեն եղել գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում