Համազգայինը նոր թատերաշրջանում թարմ հայացք է ներկայացնելու

Համազգայինը նոր թատերաշրջանում թարմ հայացք է ներկայացնելու

Համազգային թատրոնն իր նոր թատերաշրջանը սկսելու է արվեստասերների համար նախապատրաստած յուրօրինակ մշակութային նախաձեռնությամբ: Լուսինե եւ Սերգեյ Խաչատրյանների հեղինակած «Կարոտ» դաշնամուրային մոնոներկայացումն արդեն հաջողությամբ ցուցադրվել է Գերմանիայում եւ Ավստրիայում:

Սեպտեմբերի 5 եւ 6-ին կայանալիք ներկայացումները բարեգործական են: Ամբողջ հասույթը Խաչատրյան ընտանիքը նվիրելու է Համազգային թատրոնի շենքի կառուցման հիմնադրամին:

Համազգայինի տնօրեն Վարդան Մկրտչյանը լիահույս է, որ Խաչատրյանների օրինակը վարակիչ կլինի: Թատրոնի համար հարցերի հարցը մնում է Սոս Սարգսյանի անկատար երազանքը ՝ հենց Համազգայինի համար կառուցված շենքը:

Թատրոնի երկրորդ նորությունը  Սոս Սարգսյանի անունը կրող դերասանական ստուդիան է, որը կգործի արդեն հոկտեմբերից:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում