Մեկնարկել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները

Մեկնարկել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները

Սեպտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Մինչեւ սեպտեմբերի 6-ը  մայրաքաղաքում եւ մարզերում տեղի կունենան վարժանքային միջոցառումներ։

Ըստ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝ սահմանամերձ բնակավայրերում ստեղծվել են հատուկ ճամբարներ, տարհանման վայրեր, որպեսզի գործընթացի ժամանակ հստակեցվի, թե պատերազմի ժամանակ ինչպես են բնակիչները տարհանվելու:

Այդ ֆոնին լարված է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը կրկին ակտիվ կրակոցներ է արձակել հատկապես Տավուշի մարզում սահմանի ամբողջ երկայնքով: Կրակոցները շարունակվել են մինչեւ առավոտ, օգտագործվել են տարբեր տրամաչափի արկեր, ականանետեր եւ դիպուկահար զենքեր:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում