ՆՆարե Ոսկանյան

Հսկիչ-անցագրային կետերում ՀՀ-ից Արցախ մուտք գործած 723 տրանսպորտային միջոց ախտահանվել է

Հսկիչ-անցագրային կետերում ՀՀ-ից Արցախ մուտք գործած 723 տրանսպորտային միջոց ախտահանվել է

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այս ամսին տեղեկացնում են Արցախ տեղեկատվական շտաբից։

Ապրիլի 8-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 09:00-ը, ախտահանվել է ընդհանուր թվով 211 տրանսպորտային միջոց, որից՝

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 101 տրանսպորտային միջոց.
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 39 տրանսպորտային միջոց.
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց:

    Ապրիլի 9-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 09:00-ը, ախտահանվել են ընդհանուր թվով 273 տրանսպորտային միջոց, որից՝
  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 86 տրանսպորտային միջոց.
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 74 տրանսպորտային միջոց.
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 113 տրանսպորտային միջոց:

    Ապրիլի 10-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 09:00-ը, ախտահանվել են ընդհանուր թվով 239 տրանսպորտային միջոցներ, որից՝
  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց.
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց.
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 123 տրանսպորտային միջոց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում