ՆՆարե Ոսկանյան

Քաղաքապետարանը 2000 տարեցների տրամադրել է 30 կիլոգրամանոց պարենային արկղեր․ Կարապետյան

Քաղաքապետարանը 2000 տարեցների տրամադրել է 30 կիլոգրամանոց պարենային արկղեր․ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ներկայացրեց Երևանում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերը։ 

Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ քաղաքապետարանն այն իրականացնում է իր կամավոր լիազորությունների շրջանակում։ «Այս շրջանում անկանխատեսելի էր իրավիճակը, և բյուջեում նախատեսված գումար չկար, բյուջեի տողը փոխվեց։ Գումարի նշանակությունը փոխվեց, և շուրջ 45 միլիոն դրամ հատկացվեց սոցիալական աջակցության ծրագրին։ Հիմնական շահառուները միայնակ տարեցներն են կամ անժառանգ տարեցները»,- ասաց Կարապետյանը։

Քաղաքապետի մամուլի խոսնակը ներկայացրեց, որ հիմնական նպատակն այնպիսի աջակցություն տրամադրելն է, որ տարեցները տնից դուրս գալու հնարավորինս քիչ առիթ ունենան։ Ասաց, որ մասնագետների խորհրդով կազմվել է պարենային և կենցաղային այլ ապրանքների, խնամքի պարագաների փաթեթների ցուցակ։

«Շուրջ 30 կիլոգրամանոց արկղեր են, որոնք հանձնվել են 2000 տարեցների»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ պարենային արկղերում հաշվարկված է, որ կալորիականությունը համարժեք լինի մեկ ամսվա սննդի պահանջին։ Տեղեկացրեց նաև, որ քաղաքապետարանի ողջ անձնակազմի պարգևավճարային ֆոնդից 130 միլիոն դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին։ Նշեց նաև, որ քաղաքապետն էլ տրամադրել էր իր մարտ ամսվա ամբողջ աշխատավարձը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում