ՌՌոզա Խաչատրյան

Այս օրերին կարևոր է նաև հոգեբանական աջակցությունը

Այս օրերին կարևոր է նաև հոգեբանական աջակցությունը

Նկարում՝ «Նորք» ԻԿՀ-ի հոգեբանական ծառայության թիմն է:

Մեր երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից այս թիմը մեծագույն նվիրումով ու հոգատարությամբ կատարում է իր մասնագիտական ու մարդասիրական առաքելությունը:

Թիմի անդամների մի մասն իրենց ծառայությունն իրականացնում են հիվանդանոցում, իսկ մյուսները` առցանց եղանակով կամ այլ բաժանմունքներում:

Որակյալ մասնագիտական կարողություններով ու մարդկային դրական հատկանիշներով օժտված այս թիմը հստակ գիտակցում է պահի լրջությունն ու կարևորությունը: Եվ հոգեբանի առաքելությանը հավատարիմ` շուրջօրյա հոգեբանական աջակցություն է ցուցաբերում պացիենտներին, բուժանձնակազմին և ընդհանրապես այս խնդրով մտահոգ անձանց։

Ապացուցվեց, որ բժշկական միջամտությանը զուգահեռ, նույնքան կարևոր է հոգեբանական աջակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում