Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, 40-ամյա Հայկ Կառլենի Թեւոյանը:

Վիրավորվել է 2 քաղաքացիական անձ, որոնք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը նշել է, որ վիրավորների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Երեկ երեկոյան Տավուշի սահմանի ամբողջ երկայնքով կրակոցները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 եւ 80 տրամաչափի ականանետեր։ Գյուղերում կան որոշակի վնասներ, սակայն իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի կրակը լռեցվել է։ Նախորդ երկու օրվա լարվածության ընթացքում հակառակորդը կորուստներ է ունեցել, ինչի մասին գրում են ադրբեջանական կայքերը»,-ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում