Ստեփանակերտի հրապարակում հնչել է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»

Ստեփանակերտի հրապարակում հնչել է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»

Սեպտեմբերի 1-ի երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան առաջնախաղը: Այն նվիրված էր Հայոց Ցեղասպանության զոհերի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:

Համերգին ներկա են եղել Նախագահ Սարգսյանը՝ տիկին Ռիտա Սարգսյանի հետ: Պատմական այս իրադարձությունը կազմակերպվել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: 

Վերդիի անմահ գլուխգործոցը համախմբել էր նախագծի գեղարվեստական ղեկավար Լյուբով Կազարնովսկայային, հեղինակ Սարինե Ավթանդիլյանին, դիրիժոր Անատոլի Լեւինին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին ու Ազգային ակադեմիական երգչախմբին:

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում