Կենսաբանության օլիմպիադայի մեդալակրի երկրորդ տարերքը նկարչությունն է

Կենսաբանության օլիմպիադայի մեդալակրի երկրորդ տարերքը նկարչությունն է

Արմանի Սիմոնյանի վրձնի հարվածներում կարելի է նկատել էքսպրեսիոնիզմի եւ իմպրեսիոնիզմի տարրերը: Աշխարհն ընկալում է զգայարաններով, իսկ ապրումները պատկերելու ամենակարող գործիքները կտավն ու վրձինն է համարում:

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արմանի խոսքով՝  նկարչությունը միջոց է բացահայտելու առաջացած հարցերն ու սեփական եսը: Օլիմպիադաներին մասնակցելու համար եղել է տարբեր երկրներում՝ Ինդոնեզիայից մինչեւ Դանիա: Ասում է՝ հատկապես վերջին ձեռքբերումն իրեն շատ է ոգեւորել:

Բազմաթիվ քաջալերողների եւ շնորհավորողների թվում եղել է նաեւ երկրի Նախագահը: Անկեղծորեն խոստովանում է՝  այդ պահը երբեք չի մոռանա, դրանից ավելի է խանդավառվել, որպեսզի խորացնի իր գիտելիքներն ու ձգտի հասնել նոր բարձունքների:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում