Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր

Սեպտեմբերի 2-ի վաղ առավոտից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը մարդաշատ էր:  

Հայկական երկու հանրապետությունների Նախագահների առաջնորդությամբ արցախցիները, Հայաստանից, Սփյուռքից ու արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին հանդիսավոր քայլերթով շարժվել են Եղբայրական հուշահամալիր:

Հուշահամալիրի պատվանդանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի անունից ծաղկեպսակներ են տեղադրվել: 

ՊԲ նվագախմբի երաժշտության ներքո զինվորական զորասյունը հանդիսավոր երթով անցել է հուշահամալիրի հարթակով: Նախագահներն ու պատվիրակությունները ծաղիկներ են դրել Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում