ՌՌոզա Խաչատրյան

«Բարսելոնայի» խորհրդի 6 տնօրեն հեռացել է պաշտոնից

«Բարսելոնայի» խորհրդի 6 տնօրեն հեռացել է պաշտոնից

Սպորտային կայքերից մեկը հայտնում է, որ «Բարսելոնայի» խորհրդի 6 տնօրեն հեռացել է պաշտոնից: Ըստ լրատվականի՝ հրաժարական են ներկայացրել երկու փոխնախագահներ Էմիլի Ռուսոն ու Էնրիկե Տոմբասը։ Հրաժարականի պատճառը կոնֆլիկտն է ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի հետ։

Աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել նաև տնօրեններ Սիլվիո Էլիասը, Մարիա Տեյշիդորը, Ժոզեպ Պոնտը և քարտուղար Ժորդի Կլասամիլիան:

«Մենք չենք տեսնում ակումբի ղեկավարումը փոխելու եղանակներ առաջիկա կարևոր մարտահրավերներին, հատկապես կորոնավիրուսի պանդեմիային հաջորդող իրադարձություններին ընդառաջ: Մենք հիասթափված ենք նաև սոցիալական ցանցերում ակումբի հաշիվների հետ կապված միջադեպի կապակցությամբ, որը հայտնի դարձավ Barcagate անունով: Ցանկանում ենք, որպեսզի աուդիտից հետո հաշվետվությունը փոխանցվի համապատասխան մարդկանց»,- ասված է խորհրդի 6 տնօրենի հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում