ՆՆարե Ոսկանյան

Թարմացում 10․04․2020․ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք, 1 մարդ մահացել է

Թարմացում 10․04․2020․ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք, 1 մարդ մահացել է

Ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք, ընդհանուր՝  937: 

Բուժվածների թիվն ավելացել է 11-ով, ընդհանուր՝ 149-ը, բացասական թեստերը 5144-ն են:

Փաստացի բուժում է ստանում 777 մարդ, մահացածների թիվը 11-ն է։ 

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։

72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի դրանից՝ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում