ՆՆարե Թադևոսյան

Երևանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Երևանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ։

Երևանի քաղաքապետարանը չինական Չոնգցին գործընկեր քաղաքից ստացել է բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց:

10.000 դիմակ և 2000 ձեռնոց տրամադրվել է պարետատանը՝ հրատապ կարիքների համար:

Բժշկական պարագաների մնացած խմբաքանակը կբաժանվի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին:

Չինաստանից բերված բոլոր արկղերը հետաքրքիր գրությամբ են. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում