Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին

Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին

Հայտնի գործարար, բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Սփյուռքի նախարարի գլխավորությամբ: Հանձնաժողովի նիստում որոշվել է Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը կազմակերպել սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը, սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-14:00:

Վահագն Հովնանյանը հայտնի էր Հայաստանում իրականացրած բարեգործական ծրագրերով: Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ, Նյու Միլֆորդ քաղաքում Հովնանյանը հիմնել է հայկական դպրոց, նպաստել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքի հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։

1998-ին Վահագն Հովնանյանը Երեւանում կառուցել է «Վահագնի» թաղամասը: 2000-ին Հայաստանում հիմնել է Սայաթ-Նովայի անվան, 2002-ին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում