Նախարարներն ուսումնական տարվա առաջին օրն այցելել են կրթական հաստատություններ

Նախարարներն ուսումնական տարվա առաջին օրն այցելել են կրթական հաստատություններ

Կառավարության անդամները Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել են հանրակրթական դպրոցներ եւ այլ կրթական հաստատություններ: Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հյուրընկալել էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Բոլորին շնորհավորելով սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ նախարարը արիության դաս է անցկացրել բարձր դասարանցիների համար:

20 տարի առաջ իր սովորած համար 45 հիմնական դպրոցն էր այցելել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, շրջել դպրոցում ու վերհիշել դպրոցական տարիները:

Ավանդույթի համաձայն ԵՊՀ-ում առաջին դասախոսությունը կարդացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ելույթում եւ հարցերին պատասխանելիս Նալբանդյանը մասնավորապես անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախարարը նշել է, որ այն կարելի է նոր սկիզբ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում:  

Մանրամասները՝ տեսանյութում  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում