Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մեդալակիրը չի սահմանափակվում ձեռքբերումներով

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մեդալակիրը չի սահմանափակվում ձեռքբերումներով

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Մուշեղը Շահինյանն իրեն երջանիկ է զգում՝ ազատ է որոշումների եւ հետագա ծրագրերի ընտրության հարցում: Թեեւ ազատություն բառի իր սահմանումը չի կարող տալ, բայց մի բանում վստահ է՝ ինքը անում է այն, ինչ սիրում է:

Մուշեղը համոզված է՝ մարդն ինչքան բարձր է դնում նշաձողը, այնքան հաջողությունների հասնելու հավանականությունը մեծանում է:  Բայց ձեռք բերած նվաճումներից գլխապտույտ ունենալ եւ սահմանափակվելը համարում է ձախողումների սկիզբը: 

Միջազգային օլիմպիադայի մեդալակիրը խոստովանում է՝ այնքան շատ է սիրում ինֆորմատիկան, որ  հեշտ լուծվող խնդիրներն այլեւս իրեն չեն գրավում, ասում է՝ կենացները քաղցրանում են այն պահին, երբ սկսում է լուծել բարդ խնդիրներ եւ հաճույք ստանալ դրանց գեղեցիկ լուծումներով:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում